Հասարակագիտություն

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք

Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հասարակագիտություն

Երեխաների իրավունքները ՀՀ Սահմանադրությունում,

Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:


Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է, որ երեխան իր անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո եւ ըմբռնման մթնոլորտում եւ որ, երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից  եւ ունենա Կոնվենցիայում նշված բոլոր իրավունքները:  


 Երեխայի իրավունքների պաշտպանության 2018թ. տարեկան ծրագիրն ու միջոցառումները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված համապատասխան պետական մարմինները:

Պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող քաղաքացիների միավորումների, ոչ պետական կազմակերպությունների եւ առանձին անձանց հետ:


Երեխաների իրավահավասարությունը
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց եւ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ( որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Հասարակագիտություն

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրեց 2010 թվականին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Կոնվենցիան ապահովում եւ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական եւ մշակութային կյանքում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Մարդը, նրաարժանապատվությունը, հիմնականիրավունքներըևազատությունները

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Հասարակագիտություն

Մարդու իրավունքները

Ամեն ոք ունի բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որեւէ այլ կարգավիճակի վրա:
Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը:

Յուրաքանչյուր ոք ունի ապրելու, ազատության ու անձի անձեռնմխելիության իրավունք:  Բոլորը հավասար են օրենքի առջեւ, առանց որեւէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվելու իրավունք:

Հասարակագիտություն

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՄԻՍ 21.05.2018

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի մյուս  ներկայացուցիչներից:
  2. Մարդը տարբերվում է կենդանական աշխարհից նրանով, որ մարդը բանական էակ է, իսկ կենդանին ամեն ինչ անում է ինստինքտով: Մարդուն բնորոշ է հատուկ վարվելակերպ, իսկ կենդանուն ոչ:
  3. Ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Ես արդարություն ասելով հասկանում եմ որ այդ մարդը չի ստում, արդար է ամեն հարցում:

  • Ինչո՞վ են տարբերվում մարդիկ իրարից: Թվարկե՛ք հատկանիշներ
  • Մարդիկ տարբերվում են իրարից տեսքով, խելքով, կառուցվածքով, բնավորությունով, մտքով, տարիքով, մասնագիտությամբ:


Հասարակագիտություն

«Կոռուպցիա և իշխանության չարաշահում»

Կոռուպցիան իշխանության չարաշահումն է հօգուտ սեփական շահի։ Կոռումպացված պետական պաշտոնյաները երբեմն յուրացնում են ապրանքներ, օգտվում են այնպիսի ծառայություններից, որոնցից իրավունք չունեն օգտվելու, և անգամ գողանում են դրամական միջոցներ։ Նրանք նաև հաճախ օգտվում են իրենց դիրքից՝ ընկերներին ու բարեկամներին ապօրինի ձևով օգնելու համար։  «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի» հաշվետվության համաձայն՝ մարդկանց կարծիքով՝ հինգ ամենակոռումպացված մարմիններն են քաղաքական կուսակցությունները, ոստիկանությունը, պետական պաշտոնյաները, օրենսդրությունը և դատական համակարգը։ 

Հասարակագիտություն

Ի՞նչ եք հասկանում «Ժողովրդավարություն» ասելով: Փորձե՛ք բացատրել «Ժողովրդավարական իշխանություն» հասկացությունը:

Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական 
կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական 
իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև 
իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական 
բազմակարծության վրա: Պատմության մեջ ժողովրդավարության առաջին օրինակը մ. թ. ա. V դարի պերիկլեսյան Աթենքն էր՝ 
ժողովրդավար ղեկավար Պերիկլեսի օրոք:
Հասարակագիտություն

Ինչ է իշխանությունը

Իշխանությունը մարդկանց վրա ազդելու և նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը ինչոր նպատակների ծառայեցնելու կարողությունն էՑանկացած ոլորտ ուսումնասիրելիս`  աշխատանքային խումբ,  ընտանիքռազմականգործունեությունկտեսնենքոր մարդիկ միշտ միմյանց վրա ներգործում են: Իշխանությունը սոցիալական երևույթ է և գտնվում է անըն- հատ զարգացման և ձևավորման գործընթացում: Այն թույլ է տալիս թափանցելու կյանքի բոլոր ոլորտները և կապ ունի ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների գործունեության հետ:

Հասարակագիտություն

10.12.2017

Թվարկել հատկանիշներ,որոնցով մարդիկ միմյանցից տարբերվում են.

1-Կրոն, տեսք,ոճ,Ֆիզիկական կարողություններ,մտածելակերպ,աշխատանքային ունակություններ,գենետիկական պատկանելիություն,հայացքներ, դիտարկումներ,մշակույթ,անձնական կարողություններ,մտավոր պատկանելիությամբ։

2. Թվարկել մարդու իրավունքները

Մենք յուրաքանչյուրս լինելով գործող,մտածող և շնչավոր էակներ ունենք իրավունքներ։

Աշխատելու իրավունք,կրթության իրավունք,ազատ տեղաշարժվելու իրավունք,ազատ հաղորդակցման իրավունք,բնակավայր ընտրելու իրավունք,անձնական իրավունքներ,խոսքի իրավունք

Հասարակագիտություն

20.11.2017 Թուրքիա

Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

ՎրաստանիՀայաստանիԱդրբեջանի և Իրանի հետհարավից՝ Իրաքի և Սիրիայի հետարևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ ՍևՄիջերկրականԷգեյան և Մարմարա;

Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:                                                                                   Ամբողջ հվ-արմ Ասիրայում թուրքիան մեծ դեր ունի իր արդյունաբերությամբ,տնտեսության զարացմամբ,իր ահգուստի,բրդի,շաքարի և ծխախոտի մեծ արտահանումով:
  2. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:                                                                          Նախ նրա արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը,սպասարկման ոլորտները,պտուղ բանջարեղենի և նամնատիպ բաներից :Նրա ծովափներով որոնցից մեկը ՆԱՏՕ-ի ռազմաբազն է: