աշխարհագրություն

Համեմատել ՀՀ-ի և ստորև նշված երկրների որևէ մեկի սեռատարիքային բուրգերը՝ ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները,

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105-­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (26%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (3%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-իցբարձր տարիք ունի բնակչության 14%-­ը :

աշխարհագրություն

ՀՀ լանդշաֆտային գոտիները, ՀՀ բնակչության կազմը, ՀՀ խոշոր քաղաքները, Մետալուրգիան

брррррррр

Դեղին գույնով նշված է լեռնատափաստանային գոտին:

Կարմիրով նշված է կիսաանապատային գոտին:

Մանուշակագույնով նշված է չոր լեռնատափաստանային գոտին:

Նարնջագույնով նշված է անապատակիսաանապատային գոտին:

Սևով նշված է ալպյան և մերձալպյան գոտիները:

 

  1. ՀՀ բնակչության կազմը
  2. ՀԽՍՀ-ն ազգային կազմով ամենամիատարրն էր ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ 1979 թվականին հայերի տեսակարար կշիռը կազմել է 89,7 %, 1989 թվականին՝ 93,3 %։ Առավել մեծաքանակ ազգ փոքրամասնություններից էին ադրբեջանցիները (2,6 %), ռուսները (1,5 %), եզդիները (1 %)։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են ՀՀ բնակչության 97,9 % ը, եզդիները՝ 1,3 %-ը, ռուսները՝ 0,4 %-ը, այլ ազգերի ներկայացուցիչները՝ 0,4 %-ը։
  1. ՀՀ խոշոր քաղաքները
  2. ՀՀ խոշոր քաղաքներն են՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աբովյանը, Կապանը, Հրազդանը, Արմավիրը, Դիլիջանը, Արտաշատը, Իջևանը, Սևանը, Չարենցավանը, Մասիսը, Արարատը, Գորիսը, Գավառը, Աշտարակը, Արթիկը և Սիսիանը։

Մետալուրգիան

Ժամանակակից տեխնիկայում տարբերում են սև և գունավոր մետալուրգիա։ Սև մետալուրգիան ընդգրկում է երկաթի հիմքով համաձուլվածքների՝ թուջի, պողպատի, ֆեռոհամաձուլվածքների արտադրությունը։ Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95%-ը բաժին է ընկնում սև մետաղներին։

Գունավոր մետալուրգիան զբաղվում է մնացած բոլոր մետաղների և դրանց համաձուլվածքների արտադրությամբ։ Մետալուրգիական պրոցեսները կիրառվում են նաև կիսահաղորդիչների և ոչ մետաղների (սիլիցիումգերմանիումսելենթելուրծծումբ և այլն) ստացման համար։ Ընդհանուր առմամբ ժամանակակից մետալուրգիան զբաղվում է Մենդելեևի պարբերական համակարգի գրեթե բոլոր տարրերով, բացառությամբ հալոգենների և գազերի։             Պղնձի և երկաթի ստացումից բացի մարդիկ ծանոթ են եղել նաև ոսկու, արծաթիանագիկապարի և սնդիկի ստացման եղանակներին։

աշխարհագրություն

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ: Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:

աշխարհագրություն

ՀՀ ռելիեֆը, ՀՀ կլիման

Երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր:

Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը։ Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբեր)-71° (հունիս) է, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժ 3 ր-9 ժ 17 ր։

աշխարհագրություն

09.10.2018 ՀՀ գետային ցանց

Ախուրյան — 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։

  • Մեծամոր — կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ — Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան — 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա — հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան — Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ — 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

աշխարհագրություն

06.09.2018 Հայկական լեռնաշխարհ: Ընդհանուր բնութագիրը: Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Առաջին էլեկտրոնային գիրքը համապարփակ տեղեկատվություն է տալիս հայկական լեռնաշխարհի` մասնավորապես Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին` հին ժամանակներից մինչև մեր օրերը: Այն ներկայացնում է հայկական լեռնաշխարհի ֆիզիկական բնութագիրը, բնաշխարհը, շրջակա միջավայրը, բուսական և կենդանական աշխարհը, կլիման և օգտակար հանածոները:
Բացի այդ, այն ներկայացնում է տարածաշրջանի վարչական բաժանումները և տրամադրում հետաքրքիր պատմական փաստեր: Էլեկտրոնային գիրքը եզրափակվում է համառոտ նկարագրությամբ` ընդգրկելով լեռնաշխարհը մինչև ներկայիս Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը:

Հայկական լեռնաշխարհում կլիմայական տարբերություններ առաջացնող տեղական ամենակարևոր գործոնը լեռնային բարդ ռելիեֆն է։ Տարածքի բարձր դիրքը (Հայկական լեռնաշխարհի միջին բարձրությունը ծովի մակարդակից 1800 մ է), միջլեռնային գոգավորությունների առկայությունը և լեռնալանջերի կողմնադրությունը մեծ ազդեցություն են թողնում լեռնաշխարհի առանձին հատվածների կլիմայի վրա։

  1. Ինչպես արդեն գիտենք, եզրային լեռնաշղթաները թույլ չեն տալիս խոնավ օդային զանգվածներին ազատ ներթափանցել Միջնաշխարհ, սակայն լեռների միջև առկա խոշոր հովիտները (միջլեռնային գոգավորությունները) դառնում են միջանցքներ, որոնք ուղղորդում են օդային զանգվածներին։

Օրինակ

Կասպից ծովից եկող խոնավ օդային զանգվածներն Աղստև գետի հովտով հասնում են Վանաձոր (Լոռու մարզ), առաջացնում տեղումներ և մեղմացնում են կլիման։

 

աշխարհագրություն

Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

Կենտրոնական Ասիայի երկրներն են

 

Բնական պայմաններ

Կենտրոնական Ասիան հարուստ է  հանքային ռեսուրսներով։ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքում կան բնական գազի և նավթի հարուստ պաշարներ։  Ոսկու պաշարներով Ուզբեկստանը գտնվում է 3-րդ տեղում։ Ղազախստանի տարածքը հարուստ է բազմապիսի մետաղներով։ Կան նաև ֆոսֆորի, ցինկի և կապարի պաշարներ։

Կլիմա

Կլիման բազմազան է։ Կենտրոնական Ասիայի տարածքը գտնվում է միևնույն ժամանակ հինգ կլիմայական գոտիներում։ Հիմնական գետիները կիսաանապատային և մերձարևադարձային կլիմայական գոտիներն են։

 

 

աշխարհագրություն

Ճապոնիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Տոկիո
Տարածքը՝ 377,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 128,2 մլն
Պետական լեզուն՝ ճապոներեն
Դրամական միավորը՝ իեն

 

Ընդհանուր տեղեկություններ
Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն։ Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում՝ Յա պոն գո հիերոգլիֆներով։ Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսպիսով՝ Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա։
Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։
աշխարհագրություն

Արևելյան Ասիա

 

Տարածքը — 12 մլն. քառ. կմ

Բնակչությունը — 1,5 մլրդ. մարդ

Պետություն — Մայրաքաղաք

Չինաստան — Պեկին

Ճապոնիա — Տոկիո

Մոնղոլիա — ՈՒլան Բատոր

Հս. Կորեա — Փհենյան

Հվ. Կորեա — Սեուլ

Թայվան — Թայբեբ

 

Արևելյան Ասիաիայի երկրները Եվրոպական երկրներից  ավելի ուշ են սկսել զարգանալ, բայց կարճ ժամանակահատվածում  դարձան տնտեսապես հզոր:

 

Տարածաշրջանը աշխարհում առաջատար է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենաշինության որոշ արտադրատեսակների, տեքստիլ արդյունաբերության, հացահատիկի, ոչխարների և խոզերի գլխաքանակով, ձկնորսությամբ և այլն:

 

աշխարհագրություն

Վրաստան

Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում և գրավում է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան հատվածները: Հյուսիսում այն հարևան է Ռուսատանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Հայաստանին և Թուրքիային: Արևմուտքում այն ողողվում է Սև ծովի ջրերով: Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը: Մայրաքաղաքն է Թբիլիսին։

ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի, շինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։

Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը։ Վրաստանում նաև զարգացած է առողջարանային տնտեսությունը — Սև ծովի ափի, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում։

Ծովային գլխավոր նավահանգիստներն են ԲաթումըՓոթինՍուխումը։

Երկրի գլխավոր օդանավակայաններն են ԹբիլիսինՔութայիսըՍուխումը։

Վրաստանում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: