տեխնոլոգիա

Տեղեկություն կավի մասին

Մարդը դարեր շարունակ մեծ նշանակություն է տվել կավին` օգտագործելով այն առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու նպատակով: Կավաբուժությունը համարվում է հին հայկական ավանդական բուժական մեթոդներից մեկը:
Կավը կարելի է ընդունել և օրգանիզմի մեջ, և արտաքին` քսուքների տեսքով: Կավաբուժությունը գործածվում է քրոնիկական բազմաթիվ հիվանդություններ բուժելու նպատակով` հոդերի, ողնաշարի, մկանների, պերիֆերիկ նյարդային համակարգի եւ այլն: